HERE AND BEYOND
“TÜV Rheinland” -ը վերահաստատեց Ամերիաբանկի համապատասխանությունը ISO 9001:2008 միջազգային ստանդարտին
Մամուլի կենտրոն

Գերմանական “TÜV Rheinland” միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացնում է հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է բանկին դեռ 2009 թվականին շնորհած վկայագրի 3 տարին, այս տարվա աուդիտը անցկացվում էր հավաստագիրը ևս 3 տարով նորացնելու նպատակով։ Այս տարվա աուդիտը համընկել է աշխարհում “TÜV Rheinland” ընկերության անկախ և բարձրակարգ հավաստագրման ծառայությունների մատուցման 140ամյակի հետ:
"TÜV Rheinland”-ի աուդիտորը` Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր գնահատեց 2011 թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

Մարկ Զեյնունը Ամերիաբանկի Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանի հետ ունեցած զրույցում մասնավորապես նշեց. «Մենք աշխատանքային մեծ փորձ ունենք աշխարհի տարբեր խոշորագույն բանկերի հետ. “TÜV Rheinland” -ը աուդիտ է անցկացրել Deutsche Bank-ում, Dresdner Bank-ում (ներկայումս Commerzbank), մի շարք եվրոպական այլ բանկերում, Արգենտինայի Կենտրոնական բանկում, Չինաստանի խոշորագույն բանկերում և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ Ամերիաբանկի կառավարման համակարգով, հաճախորդների հետ ստեղծած փոխհարաբերությունների մակարդակով, որը արդյունք է տաղանդավոր և բանիմաց անձնակազմի նվիրվածության` ի շնորհիվ բոլոր մակարդակներով անընդհատ իրականացվող ուսուցումների, որը կարևորվում է Բանկի ղեկավարության կողմից: Ինձ շատ գրավեց միասնական աշխատանքը, ուր յուրաքանչյուրն աշխատում է մեծ եռանդով ու ոգևորությամբ և իրեն զգում է որպես գործադիր տնօրեն` ունենալով իր պատասխանատվության տակ գտնվող գործընթացների հետագա զարգացման տեսլականը: Հատկանշական է, որ ես մասնաճյուղերում ևս ականատես եղա սպասարկման նույն որակին, ինչ տեսել եմ Բանկի Գլխամասային գրասենյակում:

Առանձնակի ցանկանում եմ նշել, որ կարևորում եմ այն հանգամանքը, որ Ամերիաբանկը հատուկ ուշադրության է արժանացնում շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը, սոցիալական խնդիրները և այդ նպատակով մշակել և ներդրել է Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման համակարգ, մի բան, ինչին միայն եվրոպական խոշոր բանկերն են կարևորություն տալիս:

Եթե զուգահեռ անցկացնեմ աշխարհի նշանավոր բանկերի և Ամերիաբանկի միջև, ապա կարող եմ ասել, որ տպավորված եմ միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով և հաճախորդների գործարքների գաղտնիությունն ապահովող համակարգերի բարձր մակարդակով:

Այսօր հավաստագրերի շուկան աշխարհում շատ մեծ է, և առաջին հերթին միջազգային շուկաներ դուրս գալու համար անհրաժեշտ է դառնում միջազգային ասպարեզում ճանաչված, հուսալի և պրոֆեսիանալ հավաստագրող ընկերության ընտրությունը: Ցավոք, շատ ընկերություններ դրանք ձեռք են բերում միայն անվան համար, սակայն պետք է նշեմ, որ Ամերիաբանկի մենեջմենթը լուրջ մոտեցում է ցուցաբերում Որակի կառավարման համակարգին, լավագույն ձևով է օգտագործում այդ համակարգի հնարավորությունները, ինչպես ես ականատես եղա` Ամերիաբանկը շարունակ կատարելագործում և զարգացնում է գործող գործընթացները և մշակում նոր մեխանիզմներե:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի Մարկ Զեյնունը ՀՀ բանկային համակարգի վերաբերյալ, եղավ պատասխան, որ Կենտրոնական բանկի դերը Հայաստանում շատ բարձր է, և ինչպես ցույց է տալիս եվրոպական բանկերի փորձը, այն երկրներում, որտեղ կարգավորողի դերը բարձր է, շատ բարձր ստանդարտներ կան, զարգացած է բանկերի միջև առողջ մրցակցությունը: Բանկերը կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում` նպաստելով տնտեսության տարբեր հատվածների աճին, և ես կարող եմ փաստել, որ Ամերիաբանկն այդ մրցակցության մեջ առաջատարներից է:

Թարմացված է առ 06.06.2012 թ., 10:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: