|
|
HERE AND BEYOND
|
|
|
Փոփոխություններ ծառայությունների սակագներում և պայմաններում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի′ հաճախորդ
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների պայմանները/սակագները փոփոխվել/լրացվել են հետևյալ դրույթներով.
-
Հաջորդող գրավի թույլտվության սակագինը սահմանվել է.
իրավաբանական անձ վարկառուների գծով` 500 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/, իսկ ֆիզիկական անձ վարկառուների գծով` 100 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ / նշված սակագները նշված են ներառյալ ԱԱՀ-ի գումարը և կիրառելի են Բանկի իրավասու մարմնի կողմից հաջորդող գրավի թույլտվության տրամադրման դեպքում/:
Վերը նշված պայմանները կիրառելի են սկսած ս.թ. հունիսի 15-ից:
-
Արտարժույթի փոխարժեքների հետ կապված հետևյալ փոփոխությունը.
Բանկը յուրաքանչյուր օրվա համար սահմանում է արտարժույթի առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք գործում են Բանկի աշխատանքային ժամերին: Հեռակառավարման համակարգերով (Ինտերնետ-Բանկ, Բանկ-Հաճախորդ համակարգեր) հաճախորդների սպասարկման ընթացքում աշխատանքային ժամերից դուրս (մինչև ժամը 09:30 և ժամը 17:00-ից հետո), նաև ոչ աշխատանքային օրերին, այդ թվում նաև շաբաթ օրերին ստացված արտարժույթի փոխանակման հայտերը Բանկի կողմից կարող են մերժվել:
Վերը նշված պայմանները կիրառելի են սկսած ս.թ. հունիսի 10-ից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` դիմելով Ձեզ սպասարկող հաճախորդի մենեջերին
Հարգանքով` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Թարմացված է առ 01.06.2012 թ., 10:05
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|