|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը տալիս է ազատություն ավելին իրագործելու համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ներկայանալ հանրությանը հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներով` “Ավելին իրագործելու ազատություն” կարգախոսի ներքո:
Այս անգամ Ամերիաբանկն առաջարկում է նոր ավանդային ակցիա` “Կատարյալ” ավանդ, մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը: “Կատարյալ” ավանդը ենթադրում է.
-
կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս,
-
կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին,
-
կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ կողմից:
-
«Կատարյալ» ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ամերիաբանկը շարունակելու է նոր շնչով հանդես գալ «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո` ներկայանալով հաճելի անակնկալներով և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար հետաքրքիր առաջարկով:
Ամերիաբանկի յուրաքանչյուր նոր առաջարկ հավաստում է “Ավելին իրագործելու ազատություն” կարգախոսի անպարագիծ հնարավորությունները, ցանկությունների իրագործման ճանապարհին ընտրության ոչ ստանդարտ տարբերակներից օգտվելու առավելությունները:
Թարմացված է առ 30.05.2012 թ., 12:47
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|