|
|
HERE AND BEYOND
|
|
|
BUSINESS քարտի լայն հնարավորությունները
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հարգելի' հաճախորդ
Ամերիաբանկի BUSINESS քարտը լայն հնարավորություններ է ընձեռում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Քարտի միջոցով հնարավոր է իրականացնել ոչ միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ներկայացուցչական ծախսերը, իրավաբանական անձանց աշխատակիցների գործուղումների և այլ վճարումները, այլ նաև հնարավոր է դառնում օգտվել վարկային գծից և օվերդրաֆտից:
Վարկային գծի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով, իսկ սահմանաչափը սահմանվում է վերջին 6 ամիսների ընթացքում իրականացված ամսական զուտ շրջանառության մինչև 20 %-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 500 հազ. ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և ոչ ավել քան 20 մլն. ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: Մինչև 6 ամիս Ամերիաբանկում սպասարկվող հաճախորդների համար վարկային սահմանաչափի որոշման համար հիմք է ծառայում Ամերիաբանկում իր հաշվեհամարներով առնվազն 3 ամսվա իրականացված զուտ շրջանառությունը և դրան նախորդող 3 ամիսներին այլ բանկերի հաշվեհամարներով իրականացված զուտ շրջանառությունը:
Թարմացված է առ 05.06.2012 թ., 15:40
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|