HERE AND BEYOND
Հայտարարություն Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի հրավիրման մասին
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների Խորհրդի 2012 թվականի մայիսի 04-ի թիվ 11/12/04 որոշմամբ հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 25-ին, ժամը 11.00-ին, ք.Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարչական շենքում:

Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2011թ. տարեկան ֆինանսական հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի և շահույթների ու վնասների հաշվետվության հաստատումը,
  2. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2011թ. ստացված շահույթի բաշխման քննարկումը,
  3. «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի և Տնօրինության կանոնակարգերի հաստատումները,
  4. «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրության փոփոխությունները և նոր խմբագրությամբ հաստատումը,
  5. «Ամերիաբանկ» ՓԲԸ 2012թ. ֆինանսական արդյունքների արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
  6. «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցումը,
  7. «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամի ընտրությունը,
  8. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների Խորհրդի անդամի վարձատրության պայմանների սահմանումը:


«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի մայիսի 07-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-
Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյան

Թարմացված է առ 10.05.2012 թ., 17:44
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: