|
|
HERE AND BEYOND
|
|
|
Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղի կողմից
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկն իր հերթական մասնաճյուղը բացեց Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 18 շենք, 112 տարածք հասցեում:
Ամերիաբանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունը և սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության ծավալման համար` նորաբաց «Շենգավիթ» մասնաճյուղում ևս ապահովել է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներ: Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:
Նորաբաց “Շենգավիթ” մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ այն անհատներին և կազմակերպություններին, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` հաշիվ բացելով «Շենգավիթ» մասնաճյուղում մինչև 2012թ. հունիսի 1-ը:
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.
-
Մասնաճյուղի կողմից Visa Classic և MasterCard Standard քարտերի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ, առանց չնվազող մնացորդի
-
իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.
-
Կազմակերպության տնօրենին Gold քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ
-
Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում` 1տարի ժամկետով
-
Business քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ
-
իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
-
ֆիզիկական անձանց 1տարի ժամկետով ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում
-
ֆիզիկական անձանց GIFT քարտի տրամադրում 2012թ. ապրիլի 23-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` միանվագ սպասարկման վճարի 50% զեղչով:
Ամերիաբանկն ապահովելով նոր հնարավորություններ նոր հաճախորդների համար` դարձյալ կյանքի է կոչում «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսը:
  
Թարմացված է առ 27.04.2012 թ., 12:03
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|