HERE AND BEYOND
Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալն աճում է մեծ տեմպերով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները ֆինանսական շուկայում:

Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I եռամսյակի արդյունքներով գերազանցում է 2011թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 3 անգամ, իսկ ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների քանակը` 63,7%-ով:

Մեծ տեմպերով է աճում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը: Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19 անգամ:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մանրածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական ընկերությունների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և իր հաճախորդների համար մշակել ու ներդրել է անհատական սխեմաներ` հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները:

Ֆակտորիգային գործարքների ծավալների աճը և օրեցօր ավելացող ընկերությունների քանակը վկայում են, որ ֆինանսական շուկայում աճում է ֆակտորինգի նկատմամբ պահանջարկը և ընկերությունները ֆակտորինգը դիտարկում են որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, ինչը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում ֆակտորինգի շուկան ընդլայնման բավական խոստումնալից պոտենցիալ ունի:

Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական, անյպես էլ միջազգային ասպարեզում:
 

Թարմացված է առ 20.04.2012 թ., 11:08
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: