HERE AND BEYOND
Աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /ծանոթանալ հրահանգին/:

Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեում, սկսած 2012թ. մարտի 30-ից մինչև 2012թ. ապրիլի 30-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00-15.00:

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է /հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են.

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
  • աուդիտորի աշխատանքային փորձը
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը
  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները
  • աուդիտի ընդգրկման բնագավառները:


Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն.

  • ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը՝ թեսթային հիմունքներով
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմանների ապահովումը, այդ թվում աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում, ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:


Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 90 /իննսուն/ օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:

Բանկի ղեկավարությանն ուղղված նամակի ներկայացման ժամկետը 15 /տասնհինգ/ օրացուցային օր է` հաշվված աուդիտորական եզրակացության ներկայացման օրվանից:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012թ. մայիսի 04-ին: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից` անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով: Դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9, հեռ. /010/ 561111:
 

Թարմացված է առ 02.04.2012 թ., 11:49
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: