HERE AND BEYOND
Ամերիաբանկը հայտարարում է իր նոր գործառնական օրերի և ժամերի մասին
Մամուլի կենտրոն

Ընդառաջ գնալով հաճախորդների պահանջներին և նպատակ ունենալով ապահովել ֆինանսական գործառնությունների իրականացման համար առավել հարմարավետություն՝  Ամերիաբանկը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 1-ից բանկում սահմանվում են հաճախորդների սպասարկման նոր գործառնական օրեր և ժամեր:

Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-17:00 հաճախորդների սպասարկումն իրականացվում է Բանկի ՄԵԾ սրահում. ժամը 16:00–17:00 ընդունված վճարման հանձնարարականները ձևակերպվում են հաջորդ աշխատանքային օրը:

Բանկի սպասարկման փոքր սրահի (տեղակայված` մուտքից ձախ) աշխատանքային նոր օրեր ու ժամեր են սահմանվում.

  • հաշվարկադրամարկղային գործառնությունների համար` յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-16:00. հաճախորդների հաշիվներին իրականացվում են առավելագույնը 10 մլն ՀՀ դրամով մուտքեր և 5 մլն ՀՀ դրամով ելքեր,
  • վճարային համակարգերից օգտվելու համար` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:30-19:00, յուրաքանչյուր շաբաթ օր` 10:00-16:00: Շաբաթ օրն ընդունված վճարման հանձնարարականները ձևակերպվում են հաջորդ աշխատանքային օրը:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: