HERE AND BEYOND
Ամերիաբանկը 2012թ. առաջին եռամսյակում ապահովել է լիզինգային գործառնությունների աճ 85 %-ով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ ծառայությամբ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բանկի լիզինգային գործառնությունների պորտֆելն աճել է 85%-ով և եռամսյակի կտրվածքով կազմել ավելի քան 3,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 109%-ով: Պորտֆելի գերակշռող մասը բաժին է ընկնում շինարարության, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներին, ներգրավված են նաև առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտները:

Բանկը մշակել է ճկուն սակագնային փաթեթ լիզինգային ծառայությունների գծով, ինչի շնորհիվ ապահովել է ոչ միայն պորտֆելի աճ, այլ նաև տնտեսության տարատեսակ ոլորտները ներկայացնող կազմակերպությունների ներգրավում:

Լիզինգային որոշ գործարքներ իրականացվում են միջազգային ֆինանսական կառույցների մասնակցությամբ:

Բանկի կողմից առաջարկվող լիզինգային ծառայություն միջոցով կարող է ֆինանսավորվել ամենատարբեր հիմնական միջոցների ձեռքբերումը, այդ թվում նաև անշարժ գույքը:

Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել լիզինգային ծառայության առավել մրցունակ պայմաններ հաճախորդների համար:

Թարմացված է առ 02.04.2012 թ., 11:26
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: