HERE AND BEYOND
Ավտովարկավորման հատուկ առաջարկ Ամերիաբանկի կողմից Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը կանանց տոնի կապակցությամբ 2012 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներկայանում է հատուկ առաջարկով ավտոմեքենաների ձեռք բերման վարկերի գծով: Բանկն առաջարկում է վարկավորման առանձնահատուկ պայմաններ «Մուրան» (մակնիշ` NISSAN), «Կարկոմավտո» (մակինշ` PEGEOUT), «Մեգնա» (մակնիշ` RENAULT), «Ֆորա» (մակնիշներ` FORD, RANGE ROVER, VOLVO) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մինչև 15 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերողների համար: Առաջարկվում է նվազագույն կանխավճար 8%-ի չափով, վարկի մարման 7տարի առավելագույն ժամկետ, վարկի տարեկան տոկոսադրույք 15%-ի չափով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով:


Ամերիաբանկն ավտոմեքենա ձեռք բերելու համար տրամադրում է վարկեր թե՛ առաջնային և թե՛ երկրորդային շուկայից և համագործակցում է տասներեք ավտոսրահի հետ, որոնց շարքը գնալով ընդլայնվելու է: Բանկը հնարավորություն է ընձեռում նաև վարկը մարել ժամկետից շուտ` առանց տուգանքների կիրառման:


Նշենք նաև, որ Ամերիաբանկը տրամադրում է սպառողական վարկերի լայն տեսականի, մասնավորապես, վարկեր անձնական կարիքների համար` կրթության, բուժման, հանգստի կամ ընտանեկան միջոցառումների անցկացման նպատակով:
Ամերիաբանկն ընթացիկ տարում ակտիվորեն ընդլայնելու է սպառողական վարկերի տեսականին` միաժամանակ առաջարկելով նաև վարկավորման առավել բարենպաստ պայմաններ:

Թարմացված է առ 12.03.2012 թ., 17:13
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: