HERE AND BEYOND
"ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ պարտատոմսերի ազդագիրը
Մամուլի կենտրոն

Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը:

"ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ"-ի պարտատոմսերի բաց բաժանորդագրությունը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը, տեղաբաշխումը՝ բաժանորդագրության ամփոփման արդյունքներով` 2008 թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը: Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը:

Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10 հազ. դրամ, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, քանակը` 100 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.50%: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Ներդրողներին տրամադրվում է նաև վաղաժամկետ մարման իրավունք (վաճառքի օպցիոն) տեղաբաշխումից մեկ տարի հետո:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են համաձայն "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ -ի կողմից հաստատված բաժանորդագրման և տեղաբաշխման կարգի` ըստ ներդրողների կողմից ներկայացվող բաժանորդագրության հայտերում նշած մինչև մարումը տարեկան եկամտաբերության ցանկալի մակարդակի հիման վրա հաշվարկվող գնի, սակայն ոչ պակաս քան 10,000  դրամ մեկ պարտատոմսի դիմացև/կամ ոչ ավել քան 11.50% մինչև մարումը տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի ազդագիրը հրապարակվել է www2.ameriabank.am և www.idealsystem.am ինտերնետային կայքերում: Ներդրողները պարտատոմսերի ազդագիրը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 2 և/կամ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 25:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: