HERE AND BEYOND
Պարզաբանում Ամերիաբանկի կողմից
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տալիս է պարզաբանում զանգվածային տեղեկատվության միջոցներում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ` կապված ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ:

Ամերիաբանկը հավաստում և հաստատում է, որ նշված անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: Կից ներկայացվում է սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից:

Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր:

Թարմացված է առ 25.01.2012 թ., 17:42
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: