|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ղարաբաղի շուրջ 90 ընտանիք նվերներ ստացավ Ռուսաստանի հայ գործարար Ռուբեն Վարդանյանից
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի 88 երիտասարդ ընտանիքներ նվերներ ստացան Ռուսաստանի հայ ձեռներեց Ռուբեն Վարդանյանի անունից, ով «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների ռուսական խմբի և «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
Վարդանյանը հովանավորել է 2008 թ.-ի հոկտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցած աննախադեպ Մեծ հարսանիքը՝ շուրջ 700 զույգի մասնակցությամբ: Նա նաև 250 նորապսակ զույգերի կնքահայրն է և առաջին երեխայի ծնվելու ժամանակ այդ ընտանիքներին տրամադրում է երկու հազարական դոլար, երկրորդ երեխայի ժամանակ՝ երեք հազարական դոլար, երրորդ երեխայի ժամանակ՝ հինգ հազարական դոլար:
Ըստ տեղեկատվության՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տոնական միջոցառում է կազմակերպել Մեծ հարսանիքի ժամանակ պսակադրված ընտանիքների համար, որոնք 2011 թ.-ին ծնող են դարձել:
Գումարը կարող է օգտագործվել նաև որպես «Ամերիաբանկում» ներդրված ժամկետային ավանդ: Սա Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված չորրորդ նմանատիպ ակցիան է: Ղարաբաղի երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը կշարունակվի:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 19:54
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|