HERE AND BEYOND
Տիգրան Ջրբաշյան. Մենք հույս ունենք ամանորյա աճուրդը ավանդույթի վերածել
Մամուլի կենտրոն

PanARMENIAN.Net - «Մենք արդեն կազմակերպել ենք ամանորյա աճուրդ անցյալ տարի, և քանի որ այն հաջողություն ունեցավ, որոշեցինք նույնպիսի աճուրդ անցկացնել նաև 2011 թվականին»,- նշել է «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը դեկտեմբերի 23-ին Երևանում բարեգործական աճուրդի բացմանը:
Ջրբաշյանի խոսքով` այս տարի «Ամերիա գրուպը» Հայաստանի արվեստի և մշակույթի ականավոր գործիչների կտավների հավաքածու է կազմել: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործընկերներն ու ընկերները համաձայնեցին օգնել մեզ այս գործում»,- ասել է նա:
Վերջում Ջրբաշյանը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստվում է ամանորյա աճուրդն ավանդույթի վերածել. «Մենք ջանքում ենք յուրօրինակ կախարդ լինել շատ լուրջ հիվանդություններով տառապող երեխաների համար»:

«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական ցուցահանդես-աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին: «Ամերիա» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության ազգային կենտրոնը: Աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ:

Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:
Անցյալ տարի ընկերությանը հաջողվեց ավելի քան 19 մլն դրամ հավաքել, ինչի արդյունքում հաջողվեց բուժել 6 երեխաների, իսկ 4-ի բուժումը շարունակվում է: 

 

PanARMENIAN.Net

Թարմացված է առ 26.12.2011 թ., 14:50
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: