HERE AND BEYOND
"Ամերիաբանկը" ՓԲԸ-ն ավելացնում է կանոնադրական կապիտալը
Մամուլի կենտրոն
Ս.թ. նոյեմբերի 12-ին "Ամերիաբանկը"ՓԲԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկում գրանցեց կանոնոնադրական փոփոխություն և պաշտոնապես ավելացրեց իր կանոնադրական կապիտալը 1.2 միլիարդով: Ի լրումն 425 հազար անվանական բաժնետոմսերի՝ թողարկվել է ևս 30 հազար անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 40 հազար դրամ նոմինալ արժողությամբ: 2008թ. ընթացքում Ամերիաբանկն արդեն երրորդ անգամ ավելացնում է կանոնադրական կապիտալը: Այժմ բանկի կանոնադրական կապիտալը 18.2 միլիարդ ՀՀ դրամ է՝ խոշորագույնը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ընդհանուր  լևերիջի ցուցանիշը՝ պարտքի և ընկերության ընդհանուր արժեքի հարաբերակցությունը ևս ամենացածրն է, որն ապահովում է գործարքների նվազագույն ռիսկայնություն:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: