|
|
HERE AND BEYOND
|
|
|
VISA GIFT քարտ` Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը նոր առաջարկներով: Բանկի հերթական առաջարկը VISA GIFT քարտն է: Ամանորի շեմին այն կարող է լավագույն նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար: Ամերիաբանկի Նվեր քարտն ունի նրբաճաշակ ու յուրօրինակ դիզայն և օրիգինալ փաթեթավորում, ինչն առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում այն:
Քարտը տրամադրվում է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Նվեր քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար:
VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ:
Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչերից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում:
Թարմացված է առ 19.12.2011 թ., 12:04
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|