HERE AND BEYOND
Նորույթ Հայաստանի բանկային պատմության մեջ` ավանդների եռակողմ պաշտապանություն ամբողջական ապահովագրմամբ
Մամուլի կենտրոն
 
"Ամերիաբանկը" շարունակում  է ֆինանսական շուկայում հանդես գալ նոր ծրագրերով հասարակության համար արդիական և ուշագրավ առաջարկներով: 
Հետամուտ լինելով ֆիզիկական անձանց մատուցվող տարատեսակ ծառայությունների ընդլայնման,բարձր մակարդակով մատուցման խնդրին՝ Բանկը միաժամանակ պատշաճ ուշադրության է արժանացնում բանկային ոլորտի 
նորամուծություններին:
 
Այս անգամ Բանկը 2008 թվականի դեկտեմբերի 15-ից հանրությանը կներկայանա Հայաստանի ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող առաջարկով: 
Սույն թվականի դեկտեմբերին Բանկը կնքել է պայմանագիր "Ռոսգոսստրախ-Արմենիա" ապահովագրականընկերության հետ, համաձայն որի Ամերիաբանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ցանկացած գումարի ավանդ, անկախ արժույթից, ամբողջությամբ կապահովագրվի հիշյալ ընկերության կողմից: 
Սրանով իսկ Բանկը ֆիզիկական անձանց ավանդների մասովունեցած պարտավորությունների գծով հանդես է գալիս եզակի առաջարկով՝ ֆիզիկական անձանց ավանդների եռակի ապահովմամբ: Մանրամասնենք փաստարկը.
1."Ամերիաբանկը" 2008թվականին  համալրելով  կանոնադրական  կապիտալը 16.2 մլդ դրամով, արդեն նոյեմբերի 13-ին հասցրել է այն  18.2 մլդ ՀՀ դրամի և այս ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգում գրավել 
բացահայտ առաջատարիդիրքը:  Բանկն իր ֆինանսական լծակով /leverage/, որը 30.11.08թ.-ի դրությամբ կազմել է ընդամենը 1.05%, ապահովում է ավանդատուների համար  ակնհայտորեն նվազագույն ռիսկ:
 
2. "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Ամերիաբանկում" ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը ևս երաշխավորված է Ավանդների հատուցումը 
երաշխավորող հիմնադրամիկողմից առավելագույն 2.0 մլն ՀՀ դրամի չափով:   
                                   
3. Իսկ արդեն կնքելով պայմանագիր "Ռոսգոսստրախ-Արմենիա" հեղինակավոր ապահովագրական ընկերության հետ, Բանկը ձեռք է բերել ֆիզիկական  անձանց ավանդների ապահովման առանձնահատուկ հնարավորություն:
Ֆինանսական շուկայում հանդես գալով ֆիզիկական անձանց ավանդների եռակողմ ապահովման առաջարկով՝ "Ամերիբանկը"  նպատակ ունի առավելագունս բարձրացնելու հասարակության վստահությունը բանկային համակարգի 
հանդեպ, միաժամանակընդառաջ գնալով քաղաքացուն՝ ամրապնդելու Բանկ-Հաճախորդ կապը:  

Թարմացված է առ 22.01.2010 թ., 12:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: