HERE AND BEYOND
Տեղի է ունեցել "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ պարտատոմսերի առաջին եռամսյակային կտրոնի վճարումը
Մամուլի կենտրոն

2009թ. հունվարի 13-ին "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ-ն իրականացրեց առաջին եռամսյակային արժեկտրոնի վճարումը: Վճարման հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները իրականացվեցին մեկ օրում, թեև համաձայն թողարկման Ազդագրի, արժեկտրոնը պետք է վճարվի 2009 թ. հունվարի 13-ից հետո 6 աշխատանքային օրվա ընթացքում:

Համաձայն "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ 2008թ. երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների, ընկերությունը բարձր արդյունքների է հասել որոշ կարևոր ֆինանսական ցուցանիշների գծով: Հասույթը նույն ժամանակաշրջանի համար կազմել է մոտ 3.77 մլրդ. դրամ` 2007թ. նույն ցուցանիշը գերազանցելով 1.0 մլրդ. դրամով: Գումարային արտահայտմամբ ընկերության հասույթը 2008թ. երրորդ եռամսյակի համար կազմել է 7.76 մլրդ. դրամ, որը 2.0 մլրդ դրամով ավելի է 2007 թ. երրորդ եռամսյակի ցուցանիշից: Ավելին, 2008թ. երրորդ եռամսյակի գումարային հասույթը արդեն իսկ կազմում է 2007թ. ամբողջ տարեկան հասույթի 93%-ը:

2008թ. երրորդ եռամսյակի համախառն շահույթը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5 մլրդ. դրամով և կազմել 2.0 մլրդ. դրամ: 2008թ. երրորդ եռամսյակի արդյունքներով "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ-ն ապահովել է 1.77 մլրդ. դրամ զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների տվյալ ցուցանիշը, ընդ որում` լավագույն ցուցանիշը եղել է 2005 թ-ին` կազմելով 0.88 մլրդ. դրամ:

Նշենք, որ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ն հանդիսացել է 2008թ. հոկտեմբերին տեղի ունեցած "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ-ի պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման միակ տեղաբաշխողը, իսկ 2008թ. նոյեմբերի 3-ից "Հայաստանի ֆոնդային բորսա" ԲԲԸ-ն "Ամերիաբանկ" ՓԲԸ-ին շնորհել է "ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ" ՍՊԸ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

***

ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն հանդիսանում է շինարարական նյութերի, ջեռուցիչ սարքերի և կենցաղային տեխնիկայի խոշորագույն ներկրողներից Հայաստանում: Ընկերությանն է պատկանում ավելի քան 20 խանութներից բաղկացած ԻԴԵԱԼ ցանցը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: