HERE AND BEYOND
"Ամերիաբանկի" ավանդները շարունակում են աճել
Մամուլի կենտրոն

2008 թվականի դեկտեմբեր ամսին շեշտակի՝ 119.3 %-ով աճել են "Ամերիաբանկի" ընդհանուր ժամկետային ավանդների ծավալները, իսկ ֆիզիկական անձանց ավանդների գծով աճը կազմել է 14.6 %: Ժամկետային ավանդների կտրուկ՝ 150.4 % աճ է գրանցվել նաև իրավաբանական անձանց գծով: Հաշվի առնելով ընդհանուր բանկային համակարգում ավանդների ընդհանուր ծավալների որոշակի անկումը` "Ամերիաբանկի" ավանդային ֆոնդի այս աճը վերագրվում է ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությանը, որը նպատակ ուներ առավելագույնս բարձրացնելու հասարակության վստահությունը ՀՀ բանկային համակարգի հանդեպ:

Ընթացիկ տարին ևս սկսվել է "Ամերիաբանկի" ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճի բուռն տեմպերով: Այսպես՝ 2009 թվականի հունվար ամսին ժամկետային ավանդների ընդհանուր ծավալն աճել է 10.8 %-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդների գծով աճը կազմել է 46.4%: Ակնառու են նաև ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այսպես՝ 31.01.09 թվականի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալները 31.01.08 թվականի համեմատ աճել են 3.7 անգամ, իսկ ֆիզիկական անձանց ավանդների ծավալները՝ 4.3 անգամ:

Հատկանշական է, որ համաձայն ՀՀ բանկերի հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվությունների՝ 2008 թվականի IV եռամսյակում գրանցվել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների նվազում 2.7%-ով: Իսկ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի "Առևտրային բանկերի ավանդներն ըստ տնտեսության հատվածների" վիճակագրական հրապարակումների` դեկտեմբեր ամսին ռեզիդենտների գծով ժամկետային ավանդները նվազել են 5.4 %-ով, իսկ տնային տնտեսություններից ներգրաված ժամկետային ավանդներն աճել են ընդամենը 0.1 %ով, որն էլ ապահովվել է արտարժույթով ավանդների հաշվին:

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: