HERE AND BEYOND
Վերաբացվեց Ամերիաբանկի նոր վերանորոգված “Կասկադ” մասնաճյուղը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի “Կասկադ” մասնաճյուղը սույն թվականի օգոստոսի 10-ին իր հաճախորդներին ներկայացավ վերանորոգված, նոր կահավորմամբ և հագեցած ժամանակակից պահանջներին համապատասխան բանկային տեխնիկայով:
Դեղատան 6 հասցեում տեղակայված Ամերիաբանկի վերաբացված մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները, հաճախորդների սպասարկումն առավել բարձր մակարդակով և արագ իրականացնելու համար:


Բանկը շարունակաբար կատարելագործում է ինչպես իր կողմից մատուցվող ծառայությունները և դրանց որակը, այնպես էլ իր հաճախորդների սպասարկման պայմանները:


Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում իր մասնաճյուղերի ցանցի ընդլայման ուղղությամբ, որի նպատակն է առավել մոտ լինել իր հաճախորդներին և ապահովել ունիվերսալ սպասարկում: Ներկայումս Բանկի մասնաճյուղերի թիվը 7-ն է, որոնցից 4-ը գտնվում են Երևան քաղաքում, 2-ը` ՀՀ մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում: Մինչև տարեվերջ Բանկն իր մասնաճյուղերի թիվը նախատեսում է հասցնել 10-ի:

Թարմացված է առ 19.08.2011 թ., 15:28
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: