|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկն ապահովում է քարտապանների հարմարավետ սպասարկումը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը, ակտիվ գործունեություն ծավալելով Բանկի վճարային քարտերի զարգացման և դրանցով կատարվող գործարքների բարելավման ու կատարելագործման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնել է սպասարկվող քարտերի քանակը` հասցնելով այն 22,606-ի: 31.07.2011թ. դրությամբ քարտերի քանակի աճը տարեսկզբի համեմատ կազմել է 58.6%: Քարտերի սպասարակումն առավել արդյունավետ և համակողմանի դարձնելու նպատակով Բանկը մեծ ներդրումներ է կատարում բանկոմատների ցանցի ակտիվ ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Երևան քաղաքում տեղադրված են ArCa, VISA, VISA Electron և MasterCard վճարային քարտեր սպասարկող 59 բանկոմատ, ՀՀ մարզերում` 15, ԼՂՀ-ում`2:
31.07.2011թ. դրությամբ Ամերիաբանկի քարտերով կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 59.9%-ով, իսկ կատարված գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է` աճելով 92.5%-ով:
Տարեսկզբից մինչև 31.07.2011թ. Բանկի քարտերով իրականացված կանխիկ և անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որի 25.4%-ը կազմում են անկանխիկ գործարքները:
Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: 31.07.2011թ. դրությամբ Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 474, որը տարեսկզբի նկատմամբ աճել է մոտ 146%-ով:
Ամերիաբանկը հոգ տանելով նաև իր քարտապանների առավել հարմարավետ և արտոնյալ սպասարկման մասին, Բանկի քարտերի միջոցով զեղչեր տրամադրող առևտրի և սպասարկման կետերի թիվը հասցրել է շուրջ 200-ի, իսկ զեղչերի մեծությունը` մինչև 40%:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:34
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|