HERE AND BEYOND
Ամերիաբանկը և CR2 ընկերությունը ներկայացնում են BankWorld համակարգի ներդրման ծրագիրը
Մամուլի կենտրոն

2015թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ պայմանագրի ստորագրում Ամերիաբանկի և CR2 ընկերության միջև: CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում: Պայմանագրի կնքմամբ սկսվում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման գործընթացը: Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռավար սպասարկման ցանկացած համակարգից:

CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Թարմացված է առ 13.10.2015 թ., 17:49
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: