HERE AND BEYOND
Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճում են մեծ տեմպերով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի ժամկետային ավանդները 2011թ. առաջին կիսամյակում աճել են ավելի քան 11%-ով, այդ թվում` ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 19%-ով և 30.06.11թ. դրությամբ կազմել ավելի քան 31 մլրդ դրամ` բանկի ամբողջ ժամկետային ավանդների 65%-ը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 71%:


Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդների շարունակական աճին:


Ամերիաբանկը ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց առաջարկվող ավանդների տեսականին: Դեռևս փետրվար ամսին հանրությանն առաջարկվեց ժամկետային ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդը, որը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` եկամուտ, որը ստացվում է միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացումից` առանց ներդրված գումարը կորցնելու ռիսկի և ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից:


Երկրորդ կիսամյակում ևս Ամերիաբանկը հանդես կգա ֆիզիկական անձանց համար նոր, հետաքրքիր առաջարկներով:
Նշենք նաև, որ Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 20%-ով և կազմել շուրջ 28 հազ.:

Թարմացված է առ 10.08.2011 թ., 9:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: