HERE AND BEYOND
Գնառաջարկի ներկայացման հրավեր
Մամուլի կենտրոն

ISO/IEC 27001:2013 ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ISMS) ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության արտոնագիր ստանալու և Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի ( ISMS) ներդրման նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող ընկերություններին ներկայացնելու գնառաջարկ:

Հետաքրքրված մասնակիցները կարող են ստանալ տեխնիկական առաջադրանքը՝ հայտնելով ցանկություն tenders@ameriabank.am հասցեին ուղարկված նամակի միջոցով:

Մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝

  • Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվելու է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
  • Առնվազն 1 (մեկ) բարեհաջող կատարված ծրագիր` իրականացված ISO 27001 հավաստագրման մասով:
  • Տեղեկատվություն՝ կազմակերպության գործող հավաստագրերի, արտոնագրերի և որակավորումների վերաբերյալ:
  • Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կարող է դիտարկվել որպես մրցակցային առավելություն:


Գնառաջարկները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (Pdf ձևաչափով):
Գնառաջարկի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թ. սեպտեմբերի 20-ը:

Գնառաջարկները պետք է ներկայացվեն ստորև ներկայացված հասցով.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ)

Թարմացված է առ 03.09.2015 թ., 16:02
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: