HERE AND BEYOND
"Ամերիաբանկն" ընդլայնելու է բանկոմատների ցանցը
Մամուլի կենտրոն
"Ամերիաբանկը" 2008 թ.-ին ապահովել է բանկոմատների քանակական մեծ աճ, որը կշարունակվի նաև ընթացիկ տարում: 2008 թվականի փետրվար ամսին բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, բայց մինչև տարեվերջ բանկոմատների թիվը հասավ 20-ի, որոնցից 17-ը մայրաքաղաքում, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ ԼՂՀ-ում:

2008թ. դեկտեմբեր ամսին բանկոմատներով կատարված գործարքների ծավալը 2008թ. հունվար ամսվա համեմատ աճել է 13.1 անգամ, իսկ այդ նույն ժամանակահատվածում գործարքների քանակը` 17.2 անգամ: Աճել է նաև բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը: Այսպես՝ 2008թ տարեկան արդյունքներով բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի թվաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.6 անգամ:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: