|
|
HERE AND BEYOND
|
|
|
“Ամերիա” խումբը ներկայացավ Ameria cup թենիսի միջազգային մրցաշարով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Այս տարի Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է տղամարդկանց և կանանց թենիսի միջազգային չորս մրցաշար: “Ամերիա” ընկերությունների խումբը նպատակ ունենալով նպաստել Հայաստանում սպորտի, մասնավորապես թենիսի զարգացմանը, ինչպես նաև հայ հասարակության առողջ ապրելակերպի խթանմանը` հանդես է եկել Հայաստանում թենիսի առաջին միջազգային մրցաշարի ֆինանսավորմամբ:
Տղամարդկանց շրջանում անցկացված այս մրցաշարը, որը կրել է Ameria cup անունը, անցկացվել է ս.թ. հուլիսի 4-9-ը և ներկայացրել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով: Մրցաշարը մեծ արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրներում: Մրցաշարին մասնակցելու համար նախնական հայտ է ներկայացրել աշխարհի 18 երկրի 235 մարզիկ, որոնցից 24-ը, որոնք Միջազգային Թենիսի ֆեդերացիայի դասակարգումով ունեին ավելի բարձր դասակարգում հայտ ներկայացրած մասնակիցների շարքում, անմիջապես անցել է հիմնական փուլ: Մնացած մասնակիցներից ընտրվել է 64 մարզիկ, որոնցից էլ 8 հոգի` հիմնական փուլում հանդես գալու համար:
Ներկայացված մրցանակային ֆոնդը բաշխվել է փուլերով, ընդ որում մենախաղերի համար` 11700 ԱՄՆ դոլար, իսկ զուգախաղերի համար` 3300 ԱՄՆ դոլար:
Հուլիսի 8-ին տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ զուգախաղը և հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող Իլիա Ստարկով / Երվանդ Գասպարյան զույգը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Դինո Մարցանն (Խորվաթիա) ու Անդրոիչ Տոնին (Խորվաթիա), ուր հաղթող ճանաչվեց Դինո Մարցանը:
Ameria cup մրցաշարի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Թարմացված է առ 13.07.2011 թ., 16:42
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|