|
Euromoney 2011 Գերազանցության Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 7-ին, Լոնդոնում:
Սկսած 1992 թվականից, Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 25 մրցանակ: Եվ այդ մրցույթին սովորաբար մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:
Ինչպես նշեցին մրցույթի կազմակերպիչները, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` գնման պատվերի ֆինանսավորում, դասական ֆակտորինգ, կառուցվածքային ավանդ, ոսկով մետաղական հաշիվներ, ինչպես նաև առևտրային երկու համակարգի ներդրումը` “AMERIA GLOBAL TRADING”-ը, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորաագույն ֆոնդային բորսաներին և “WEB TRADER” համակարգը, որը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում:
Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի զարգացման տեմպերը, ակտիվների, պարտավորությունների, կապիտալի աճը, “Կասկադ” բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, վերջին երկու տարիների ընթացքում բազմակողմանի գործունեության շնորհիվ միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա, FMO-ից /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/ և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/ 130մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը` հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, նորամուծությունները և բանկային գործում առաջադիմական մոտեցումների ցուցաբերումը:
Թարմացված է առ 09.07.2011 թ., 17:33
|