HERE AND BEYOND
Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալն աճում է մեծ տեմպերով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունները ֆինանսական շուկայում: Միայն ընթացիկ տարվա I կիսամյակում ֆակտորինգի գործարքներից օգտված հաճախորդների թվաքանակն Ամերիաբանկում աճել է 47 %-ով:


Ֆակտորինգով Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ Ամերիաբանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալի աճը կազմել է 47 %: Ընդ որում, ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով, իսկ ընթացիկ տարվա II եռամսյակում I եռամսյակի համեմատությամբ այդ ծավալն աճել է 48 %:
Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբեր ամսից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում/, համաձայն որի Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Փաստենք, որ այդ ընկերությունների ցանկը շարունակ համալրվում է, իսկ ցանկին կարելի է ծանոթանալ բանկի կայքում www2.ameriabank.am:
Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալն ընթացիկ տարում սկսել է աճել մեծ տեմպերով, այսպես` եթե տարվա սկզբին ֆակտորինգային գործարքների ընդամենը 6%-ն էր բաժին ընկնում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին, ապա ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով այն հասնում է 34%-ի: Ընթացիկ տարվա II եռամսյակում առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքների ծավալը I եռամսակի համեմատ աճել է 11 անգամ:


Ֆակտորինգային ֆինանսավորումն ունի մի շարք առավելություններ. այն մատակարարին ընձեռում է վաճառքի ծավալների մեծացման հնարավորություն` գնորդի կողմից վճարումների ուշացման և չվճարման ռիսկերը Բանկին փոխանցելու միջոցով, մատակարարը ստանում է դեբիտորական պարտավորության հավաքագրման և կառավարման հնարավորություն, նա նաև հնարավորություն ունի ապրանքը/ծառայությունը գնորդին մատակարարելուց հետո վճարումը Բանկից ստանալ անմիջապես` չսպասելով գնորդի վերջնահաշվարկի ժամկետներին: Միաժամանակ գնորդ կազմակերպությունը ստանում է վճարման ժամկետի միջինում մինչև 4 ամիս հետաձգման հնարավորություն, որի շնորհիվ մեծանում են գնումների ծավալները, նվազագույնի են հասնում պատվիրված ապրանքի/ծառայության մատակարարման ուշացումները և անորակ ապրանքի ստացման ռիսկը, արագանում է միջոցների շրջանառելիությունը:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` առաջարկելով յուրաքանչյուր հաճախորդին անհատական ֆակտորինգային համագործակցության սխեմա:


Ամերիաբանկը 2011թ. II կիսամյակում շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները և ընդլայնելով ֆինանսավորվող ոլորտների ցանկը: 

Թարմացված է առ 01.07.2011 թ., 13:03
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: