HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջարկում է ֆինանսական վարձակալության նոր տեսակ` Էքսպրես լիզինգ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է ակտիվացնել գործունեությունը ֆինանսական վարձակալության ծառայության մատուցման ուղղությամբ: Ի նկատի ունենալով հաճախորդների օրեցօր աճող պահանջարկն այդ ծառայության նկատմամբ` Բանկը մշակել է ֆինանսական վարձակալության /լիզինգի/ նոր տեսակ` Էքսպրես լիզինգի ծառայությունը, որը հնարավորություն կընձեռի լիզինգի ծառայությունը մատուցել առավել սեղմ ժամկետներում:


Էքսպրես լիզինգի ծառայությունը Բանկում գործող լիզինգի ծառայությունից տարբերվում է նախ պարզեցված ընթացակարգով` համաձայն որի ծառայությունը մատուցելիս հիմք են ընդունվում կազմակերպության ընդամենը մի քանի կարևոր ցուցանիշներ, ինչն էականորեն արագացնում է ծառայության տրամադրման գործընթացը, ինչպես նաև հայտի գնահատման մոտեցումով և սակագներով:


Էքսպրես լիզինգով ֆինանսավորումը կարող է տրամադրվել մինչև 40 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով:


Անշարժ գույք ձեռք բերելու դեպքում Էքսպրես լիզինգի ծառայությունը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով, իսկ շարժական գույք ձեռք բերելու համար` մինչև 5 տարի մարման ժամկետով:
Նշենք, որ Բանկի ֆինանսական վարձակալության պորտֆելը 28.06.11թ. դրությամբ կազմում է 1.7 մլրդ դրամ:


Ամերիաբանկի Էքսպրես լիզինգի ծառայությունը նպատակ ունի խթանելու փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության զարգացումը: 

Թարմացված է առ 29.06.2011 թ., 17:33
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: