|
|
HERE AND BEYOND
|
|
|
IFC-ի "GTFP Award 2010" մրցանակը շնորհվեց Ամերիաբանկին` որպես լավագույն գործընկեր Անդրկովկասում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկն արժանացել է Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից "GTFP Award 2010" մրցանակին` Առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ: Այս մրցանակը IFC-ին առաջին անգամ է շնորհում Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի:
Ամերիաբանկը նշված ծրագրով 2010թ. իրականացրել է փաստաթղթային ակրեդիտիվով և երաշխիքով գործարքներ շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի չափով:
"GTFP Award 2010" մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանին` Ստոմբուլում կայացած IFC-ի տարեկան ժողովի ժամանակ: Ժողովին մասնակցել է աշխարհի շուրջ 190 բանկի 288 ներկայացուցիչ:
Հանդիսավոր արարողությունից հետո խոշորագույն բանկերի ներկայացուցիչների հետ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են նաև հարցեր Ամերիաբանկի հետ ունեցած համագործակցության հետագա ընդլայնման և նոր գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ: Ամերիաբանկը հետայսու շարունակելու է ակտիվ գործունեությունը առևտրի ֆինանսավորման բնագավառում:
Թարմացված է առ 27.05.2011 թ., 19:37
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|