HERE AND BEYOND
Աննախադեպ գործարք ՀՀ բանկային համակարգում` ազգային արժույթով գործարքի հաստատում Commerzbank-ի կողմից
Մամուլի կենտրոն

Առաջին անգամ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցը հայկական բանկի համար հաստատում է բանկային երաշխիք` ազգային արժույթով:

Նշանավոր Commerzbank-ն առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի համար հաստատել է շուրջ 700 մլն ՀՀ դրամի բանկային երաշխիք, ինչը հնարավորություն կտա Բանկին ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը Հայաստանում:

Ազգային արժույթով կատարված նման գործարքը, անշուշտ, վկայում է ֆինանսական գործարքներում հայկական դրամի աճող դերի մասին:


Ամերիաբանկն այսուհետ ևս շարունակելու է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:

Թարմացված է առ 20.05.2011 թ., 18:35
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: