|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկը" նվազեցնում է ԱՄՆ դոլարով բիզնես վարկերի տոկոսադրույքը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
"Ամերիաբանկը" սույն թվականի մարտի 5-ից ներկայանում է Հայաստանի ֆինանսական շուկայում նոր, արդիական առաջարկով՝ ԱՄՆ դոլարով բիզնեսի զարգացման վարկերի տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով: Բանկի այս նոր նախաձեռնությունն ուղղված է սատարելու ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, նպաստելու ԱՄՆ դոլարով ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացման զսպմանը:
Փաստենք, որ Բանկի կողմից դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին առաջարկված ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությունը շարունակում է լայն արձագանք գտել հանրության շրջանում, ինչը վկայում է Բանկ-Հաճախորդ կապի օրեցօր ամրապնդման մասին: Արդյունքում՝ "Ամերիաբանկի" ժամկետային ավանդների շեշտակի աճ է գրանցվել փետրվար ամսին, որը կազմել է 37.0 %, իսկ ընթացիկ տարում ավանդների ծավալների աճը երկու ամսում կազմել է 51.8 %:
Նշենք նաև, որ Բանկի ակտիվները փետրվար ամսին աճել են 12.7 %-ով, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում 15.7%-ով և նախորդ տարվա 49.7 մլրդ դրամ տարեկան ցուցանիշից 01.03.09թ.-ի դրությամբ հասել 57.5 մլրդ դրամի:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|