HERE AND BEYOND
Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը 20.04.11թ. դրությամբ կազմել է 111 մլրդ դրամ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատությամբ աճել է 17%-ով և 31.03.11թ. դրությամբ կազմել ավելի քան 103 մլրդ դրամ:


Պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են ավելի քան 18 %-ով: Իրավաբանական անձանց վարկերը, որոնք ընդհանուր պորտֆելի ավելի քան 85%-ն են, 31.03.11թ. դրությամբ կազմել են 88 մլրդ դրամ:


Ամերիաբանկը 31.03.11թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 %-ը:


Ամերիաբանկի ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5%-ով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ:


Նշենք նաև, որ ս.թ. ապրիլի 20-ի դրությամբ Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը /ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը/, կազմել է 111 մլրդ դրամ:

Թարմացված է առ 16.05.2011 թ., 16:31
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: