HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջարկում է արժեթղթերով գործարքներ աշխարհի 80 ֆոնդային բորսաներում` հեռացված տերմինալի միջոցով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը, համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը, հանդես գալ ՀՀ բանկային համակարգում նոր առաջարկներով` ստեղծելով հաճախորդների համար միջազգային Ֆինանսական շուկաներ դուրս գալու նորանոր հնարավորություններ: 

Այս անգամ Ամերիաբանկը հանդես է գալիս բրոքերային գործառնությունների աննախադեպ առաջարկով ՀՀ բանկային համակարգում` ներդրումային ծառայություններ ՀՀ ֆոնդային բորսայում, արժեթղթերի արտաբորսայական շուկայում, ինչպես նաև տարբեր երկրների մի շարք մասնագիտացված հարթակներում` AMERIA GLOBAL TRADING համակարգի միջոցով: Ամերիաբանկն այն բանկերից է Հայաստանում, որ արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում նաև միջազգային շուկաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի և այլ երկրների ֆոնդային բորսաները:


Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի նշանավոր ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն` /ԱՄՆ/, Toronto Stock Exchange, Montreal Exchange /Կանադա/, LSE, LSE International Order Book /Միացյալ Թագավորություն/, Frankfurt Stock Exchange -FWB /Գերմանիա/, Vienna Stock Exchange -VSE /Ավստրիա/, Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN /Բելգիա/, uronext France - SBF /Ֆրանսիա/, Swiss Exchange - SWX /Շվեյցարիա/, Borsa Italiana /Իտալիա/, Bolsa de Madrid /Իսպանիա/, Tokyo Stock Exchange -TSE.JPN /Ճապոնիա/, Hong Kong Stock Exchange - SEHK /Չինաստան/, Australian Stock Exchange -ASX /Ավստրալիա/ և այլն, ընդհանուր առմամբ, հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորոագույն ֆոնդային բորսաներին: 

Հաճախորդը հնարավորություն է ստանում իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ, ինչպես նաև ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները իրական ժամանակում:

Հաճախորդին հնարավորություն է ընձեռվում իրականացնել գործարքներ ոչ միայն հեռախոսազանգի և էլեկտրոնային փոստով տրված հանձնարարականի միջոցով, այլ նաև առևտրային համակարգի միջոցով, ինչն ունի մի շարք առավելություններ: Այսպես`առևտրային համակարգի միջոցով հաճախորդը հնարավորություն ունի 365 օր, 24 ժամ գործարքներ իրականացնել աշխարհի ավելի քան 80 առևտրային հարթակներում, մինչդեռ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հնարավոր է դա անել միայն բանկի աշխատանքային ժամերին: Բացի այդ, առևտրային համակարգում ներկայացված է առևտրային գործիքների լայն ընտրանի` մարժինալ առքուվաճառքի իրականացման հնարավորությամբ, որը թույլ է տալիս իրականացնել արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ`կնքման պահին գործարքի համար անհրաժեշտ ոչ բավարար ֆինանսական միջոցներով, ինչպես նաև կատարել վաճառքի կարճ գործարքներ /Short գործարքներ/`արժեթղթերի բացակայությամբ, որը թույլ է տալիս գումար վաստակել ինչպես արժեթղթերի աճի, այնպես էլ անկման դեպքում: Եվ այս բոլոր ծառայությունները մատուցվում են մատչելի սակագներով:


Ամերիաբանկի կողմից առաջարկվում է առևտրային համակարգի 2 տեսակ`“AMERIA GLOBAL TRADING”-ը և “WEB TRADER”-ը: Այս երկու համակարգն էլ 50 տեսակի հայտերի տրման հնարավորություն է ընձեռում: Հաճախորդին հնարավորություն է տրվում կատարել ընտրություն համակարգերի միջև` ելնելով իր պահանջմունքներից:
Այն հաճախորդները, որոնք գերադասում են պարզ ինտերֆեյս, կարող են օգտվել “WEB TRADER” համակարգից, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել ինտերնետի միջոցով` անմիջապես ինտերնետ բրաուզերից: Համակարգը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում և հնարավորություն է ընձեռում հեշտությամբ դիտել շուկայի տվյալները, տեղադրել պատվերներ և իրական ժամանակում վերահսկել հաշիվն ու գործարքները:


AMERIA GLOBAL TRADING առևտրային համակարգն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի միջոցով ապահովվում է առքուվաճառքի գործարքների օպտիմալ արագություն, արդյունավետություն: Այն իրենից ներկայացնում է մատչելի ինտերֆեյս` իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկման հնարավորությամբ: Համակարգը միաժամանակ ընձեռում է լրացուցիչ հնարավորություններ` ներառյալ տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքները:


“AMERIA GLOBAL TRADING”-ը բազմաֆունկցիոնալ այն համակարգերից է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնել միջազգային շուկայում գնանշվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով:
Ամերիաբանկը հանդես գալով բրոքերային գործառությունների ներկայացված առաջարկով` հայաստանյան հասարակության համար ստեղծում է նոր հնարավորություններ ցանկացած օր, ցանկացած ժամի աշխարհի ամենահայտնի ֆոնդային բորսաներում և առևտրային հարթակներում առքուվաճառքի տարբեր գործարքներ կատարելու համար:

Թարմացված է առ 13.04.2011 թ., 10:46
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: