|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկ"-ը շարունակում է հանդես գալ արդիական ծրագրերով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
"Ամերիաբանկ"-ը շարունակում է Հայաստանի ֆինանսական շուկայում հանդես գալ ներկայիս տնտեսական իրավիճակի համար արդիական ծրագրերով: Այս անգամ բանկը ներկայանում է իրավաբանական անձանց ժամկետային ավանդների նոր, նախադեպը չունեցող ճկուն պայմաններով՝ ելնելով գործարարների կողմից ռեսուրսների ճիշտ օգտագործման խիստ արդիական խնդրից: Այսօր, երբ շատ դեպքերում մատակարարները հնարավորություն չեն տալիս հետաձգված վճարների, իսկ սպառողները ժամանակին չեն կատարում իրենց պարտավորությունները, դրամական հոսքերը դառնում են անկանխատեսելի: Անհրաժեշտություն է դառնում դրամական միջոցների արդյունավետ տեղաբաշխման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն ընձեռի ցանկացած պահի միջոցներն ուղղել անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես նաև առավելագույնս բարձրացնի առկա միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Իրավաբանական անձանց ժամկետային ավանդների նոր պայմաններն ապահովում են ներգրավման ժամկետների և գումարների աննախադեպ ճկուն սանդղակ՝ համապատասխան տոկոսադրույքներով՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, ըստ անհրաժեշտության, ավանդի գործողության ընթացքում որոշակի սահմաններում պակասեցնելու և ավելացնելու ավանդի գումարը: ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները՝ ելնելով ներգրավման ժամկետից և գումարից, կարող են հասնել մինչև տարեկան 11%-ի, իսկ ԱՄՆ դոլարով և Եվրոյով ավանդների դեպքում՝ մինչև 6%-ի: ՀՀ դրամով 500.0 միլիոնից ավել և ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով ավանդների 500.0 հազարից ավել գումարների դեպքում կցուցաբերվի անհատական մոտեցում տոկոսադրույքի որոշման հարցում:
Նշենք, որ "Ամերիաբանկում" իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալները 28.02.09թ.-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 7.2 անգամ, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում՝ 47.8 %-ով:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:22
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|