HERE AND BEYOND
TUV RHEINLAND GROUP –ի հերթական աուդիտը վերահաստատեց Ամերիաբանկի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը
Մամուլի կենտրոն

Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից Ամերիաբանկին դեռևս 2009թ. ապրիլ ամսին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական: Արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:


TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին Բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:


Անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ իրականացվել է գործող գործընթացների շուրջ 80 բարելավում:
Բանկի թիմին միացած նոր գործընկերների համար կազմակերպվել են ճանաչողական սեմինար հանդիպումներ` ուղղված որակի կառավարման համակարգի և մշակույթի տարածմանը:


Նշենք, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ իր գործունեության մեջ կիրառում է այնպիսի մեթոդներ և ներդնում այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում անշեղորեն իրականացնել Բանկի ռազմավարությամբ ամրագրված նպատակները: 

Թարմացված է առ 21.03.2011 թ., 12:10
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: