"Ամերիաբանկ"-ը ընթացիկ տարվա մարտի 30-31-ը կազմակերպել է լիզինգային / ֆինանսական վարձակալության/ ծառայության շնորհանդես՝ տնտեսության տարբեր ոլորտների խոշոր գործարարներիմասնակցությամբ, որոնք հանրապետություն են ներմուծում փոխադրամիջոցներ, արդյունաբերական, բժշկական սարքավորումներ, շինարարական և առևտրային ոլորտի տեխնիկա և այլ հիմնական միջոցներ: Շնորհանդեսիկազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը լուսաբանելու "Ամերիաբանկ"-ի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության պայմանները և առաջարկելու փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնելու լիզինգային ծառայության առավելություններն ու կարևորությունը ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում:
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում այն սակավաթիվ բանկերից է, որ մատուցում է լիզինգային ծառայություն: Բանկը սկսել է այդ ծառայության մատուցումը 2008 թվականի հունիս ամսից և նպատակ ունիընթացիկ տարում այն առավել զարգացնել՝ առաջարկելով ծառայությունը տնտեսության բոլոր ոլորտների կազմակերպություններին՝ միաժամանակ ապահովելով ճկուն, մրցունակ պայմաններ:
Շնորհանդեսի մասնակից "Լարի" պանիր արտադրողների իրավաբանական անձանց միության տնօրեն պարոն Արմեն Գիգոյանը նշեց, որ շնորհանդեսից գոհ է, առաջարկը հետաքրքրել է իրեն և հույս հայտնեց, որհամագործակցության ընթացքում, որը նա միանշանակ ակնկալում է, կառաջարկվեն առավել արդյունավետ և ճկուն պայմաններ, քան այսօր իրենք ունեն:
“ԱԲԲ” կոնցեռնի ֆինանսական տնօրեն պարոն Բաբկեն Ավետիսյանը մեկնաբանեց, որ իրենք շինարարական կազմակերպություն են, շատ մեծ քանակի տեխնիկա են ներմուծում, ունեն առաջարկներ Չինաստանից,Ամերիկայից և լիզինգային ծառայությունն իրենց հետաքրքրում է թե՛ իրենց համար ներմուծվող տեխնիկայի և թե՛ իրենց գնորդ գործընկերների ֆինանսավորման համար: Նա նաև հայտնեց, որ օգտվել են արդեն լիզինգայինծառայությունից և հույս հայտնեց, "Ամերիաբանկ"-ի հետ հետագա համագործակցություն՝ առավել բարենպաստ պայմաններով:
Ընդհանուր առմամբ, շնորհանդեսի մասնակիցները նշեցին, որ "Ամերիաբանկ"-ի կողմից առաջարկվող լիզինգային ծառայության պայմանները բավականին ճկուն են և ենթադրում են արդյունավետ համագործակցությաննոր հնարավորություններ:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:22
|