|
|
HERE AND BEYOND
|
|
|
Անհատական պահատուփեր Ամերիաբանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին: Բանկի նորաբաց “Մոսկովյան” մասնաճյուղը /ք. Երևան, Մաշտոց 48, 2/1/ առաջարկում է Անհատական պահատուփեր Ամերիաբանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին:
Սույն թվականի մարտի 2-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով:
Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով:
Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով:
Թարմացված է առ 02.03.2011 թ., 10:20
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|