|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկն առաջարկում է ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդ: Այն ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` միջազգային շուկաներում ոսկու գնի բարձրացումից, այսինքն` երբ ապահովվում է ոսկու դրական եկամտաբերություն: Ըստ էության, այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տևողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարևոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադրաձը:
Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն ժամկետը` 2տարի:
Դեռևս 2010թ. ապրիլին Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում հանդես էր եկել նոր ծառայությամբ` Կառուցվածքային ավանդով, որն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: “Ոսկու կառուցվածքային” ավանդը լինելով Կառուցվածքային ավանդի տեսակ` բացի միջազգային շուկաներում ձևավորվող եկամտից, ապահովում է նաև ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից :
“Ոսկու կառուցվածքային” ավանդն ապահովում է հասանելիություն միջազգային շուկաներին և այդ շուկաներում եկամտի ստացման բացառիկ հնարավորություն` առանց ավանդի գումարի և ֆիքսված տոկոսադրույքով ձևավորված եկամտի կորստի ռիսկի:
Թարմացված է առ 11.02.2011 թ., 11:02
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|