HERE AND BEYOND
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջանում անհրաժեշտ է տարածք "Ամերիաբանկ" ՓԲԸ մասնաճյուղ բացելու համար
Մամուլի կենտրոն

 

Վարձակալվող տարածքի անհրաժեշտ չափանիշները.

  • Տարածքը պետք է գտնվի Գ. Նժդեհի հրապարակում, Գ. Նժդեհ և Նիզամի փողոցների խաչմերուկից մինչև Գ. Նժդեհի հրապարակ, Գ. Նժդեհի հրապարակից մինչև Բագրատունյաց պ. և Չեխովի փ. խաչմերուկ հատվածներում:
  • Տարածքը պետք է լինի առանձին շինություն կամ գտնվի շենքի առաջին հարկում, մայթի հարթության մակարդակից ոչ ցածր:
  • Տարածքի ընդհանուր չափը`  250-300 քմ
  • Առաստաղի բարձրությունը` առնվազն 3մ
  • Ճակատային հատվածում անհրաժեշտ է առնվազն երեք վիտրաժի առկայություն, մուտքի փողոցի կողմից, ցանկալի է պահեստային դուռ բակի կողմից:
  • Ցանկալի է նկուղ` ոչ պակաս քան 30 քմ, առասաղի բարձրությունը ոչ պակաս, քան 2,70մ, մուտք դեպի նկուղ` առաջին հարկից
  • Տարածքի դիմացն ավտոմեքենաների կայանատեղի առկայությունը պարտադիր է:

 

Պահանջվող փաստաթղթեր.

  • նամակ-առաջարկ` նշելով ակնկալվող ամսական վարձավճարի չափը, տարածքի համառոտ նկարագրությունը,
  • տարածքի սեփականատիրոջ կոնտակտային տվյալները,
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
  • լուսանկարներ, որոնք հստակ կբնորոշեն տարածքի գտնվելու վայրը:

Փաստաթղթերն ուղարկել setup@ameriabank.am էլ. հասցեով կամ փակ ծրարով հանձնել "Ամերիաբանկ" ՓԲԸ, Տարածքային ստորաբաժանումների ձևավորման բաժին, հասցե` ք. Երևան, Գ. Լուսավորչի 9 մինչև 2011թ. փոտրվարի 5-ը:

 

Տարածքների նախնական ընտրության ժամանակ հաշվի է առնվելու 1քմ համար առաջարկվող վարձավճարի համադրելի գումարը:

Առաջարկություններ հեռախոսազանգով չեն ընդունվում:

 

 

 

Թարմացված է առ 03.02.2011 թ., 18:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: