|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկ"-ը աշխատակիցների մոտիվացիան համարում է բանկի կայունության գրավականը ճգնաժամային միջավայրում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
"Ամերիաբանկ" ՓԲԸ տնօրենների խորհուրդը քննարկել է բանկի 2008թ.-ի գործունեության արդյունքները և հաշվի առնելով բանկի մի շարք ցուցանիշների աննախադեպ աճի տեմպերը, ինչպես նաև իր ռազմավարական գործընկեր "Տրոյկա Դիալոգ" խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը՝ ստեղծելու և պահպանելու լավագույն աշխատանքային թիմի գաղափարը, որոշում է կայացրել, անկախ շուկայում տիրող ֆինանսատնտեսական զարգացումներից, բանկի աշխատակիցներին խրախուսելու նպատակով վճարել տարեկան բոնուսներ:
Ներկայիս միջազգային տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպել է կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն տնտեսական իրավիճակի անբարենպաստ պայմաններն ամենևին չխոչընդոտեցին "Ամերիաբանկ"-ին՝ հանդես գալու իր կադրային քաղաքականության նախանշած խնդիրների իրագործմամբ՝ աշխատակազմի ճիշտ մոտիվացում, լավագույն թիմի ստեղծման և պահպանման լծակների կիրառում:
Կարևորելով յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր աշխատանքային լումայի գնահատման խնդիրը՝ բանկը ընթացիկ տարում մշակել և ներդրել է անձնակազմի աշխատանքի գնահատման նոր՝ "360o գնահատման համակարգ", համաձայն որի յուրաքանչյուր աշխատակցին ցուցաբերվում է գնահատման հատուկ, համալիր մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում նույնիսկ նույն աշխատատեղում ստանալ աշխատավարձի մի քանի փուլերով բարձրացման հնարավորություն:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:22
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|