HERE AND BEYOND
Ամերիաբանկն ամփոփել է “ՀՀ բանկային համակարգը 100
Մամուլի կենտրոն

 

Ամերիաբանկն ամփոփեց “ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց” մրցույթի արդյունքները, որին մասնակցել էր 52 ուսանող: Նրանք ներկայացնում էին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարանը:

 Ուսանողներն իրենց աշխատանքներում ներկայացրել էին հետաքրքիր ու յուրօրինակ գաղափարներ ՀՀ բանկային համակարգի ապագայի վերաբերյալ` ցուցաբերելով համարձակ ու ոչ ստանդարտ մոտեցում: Ներկայացված աշխատանքները վկայում են շնորհալի, բանիմաց երիտասարդության մասին, որն ունի մեծ երազանքներ, նպատակներ ու ակնկալիքներ և կյանքում լավագույնին հասնելու մեծագույն ձգտում ու ցանկություն:

Մրցույթում հաղթող ճանաչվեցին հետևալ ուսանողները.

1-ին տեղ` Էդգար Մնացականի Հովհաննիսյան /ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, 4-րդ կուրս/
2-րդ տեղ` Լենա Ավետիքի Հովհաննիսյան /ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս/
3-րդ տեղ` Մանուկ Սիրասի Խուդոյան /ՀՊՏՀ , Ֆինանսական ֆակուլտետ, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում բաժին, մագիստրատուրա 2-րդ կուրս/

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին:

Թարմացված է առ 24.12.2010 թ., 10:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: