|
|
HERE AND BEYOND
|
|
|
Միասնաբար օգնենք կյանքի համար պայքարող մանուկներին
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
“Ամերիա” խումբը 2010թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00 “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում:
“Ամերիա” խումբը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպել է երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ: Կներկայցվեն մանուկների կողմից “100 տարին Ձեր աչքերով”, “Նվիրիր կյանք” և “Հայկական հեքիաթ” թեմաներով նկարված աշխատանքները: Նկարները սիրով տրամադրվել են Գեղագիտության Ազգային Կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, ՍOՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի, Օրրան բարեգործական ՀԿ, Զատիկ մանկատան սաների կողմից:
Միջոցառման ողջ հասույթը կբաշխվի և կփոխանցվի 13 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում:
Այս տարի “Ամերիա" խմբի ղեկավարությունը որոշում է կայացրել ամանորյա ավանադական նվերների համար նախատեսված գումարները ևս նվիրաբերել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաներին:
Միասնաբար օգնենք կյանքի համար պայքարող մանուկներին
Թարմացված է առ 11.01.2011 թ., 18:59
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|