HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջարկում է “Ամերիա Պրեմիում” բարձրակարգ սպասարկման նոր, աննախադեպ փաթեթ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը ներկայացնում է “Ամերիա Պրեմիում” սպասարկման փաթեթը, որն ապահովում է սպասարկման որակապես նոր մակարդակ:

 
 “Ամերիա Պրեմիում” սպասարկման փաթեթը կոչված է ընդգծելու հաճախորդի Պրեմիում կարգավիճակը Ամերիաբանկում և Ամերիա խմբի գործընկեր կազմակերպություններում: Փաթեթը ներառում է բարձրակարգ սպասարկում “Ամերիա Պրեմիում” սրահում, “Ամերիա Պրեմիում” քարտ, ծառայությունների և սակագների Պրեմիում փաթեթ:
 
 Ամերիաբանկի Պրեմիում հաճախորդների համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ազատ տնօրինել ժամանակը, օպտիմալացնել ռեսուրսների օգտագործումը, ստանալ անհատականացված մոտեցում, մշտապես իրազեկ լինել Բանկի նորամուծություններին, կարևոր իրադարձություններին, Բանկի ծառայությունների ֆորումներին, սեմինարներին և շնորհանդեսներին, ինչպես նաև մասնակցություն ունենալ Բանկի կողմից կազմակերպվող կամ ֆինանսավորվող բոլոր միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում Ամերիաբանկի Պրեմիում հաճախորդը կարող է սպասարկվել բանկային օրվա ավարտից հետո կամ անմիջականորեն իր գրասենյակում:
 
Պրեմիում սրահը նախագծվել է առանձնահատուկ հարմարավետություն ապահովելու նպատակով: Երկու սահմանափակ հասանելիությամբ մուտքերը հնարավորություն են ընձեռում առանձնանալ Բանկի ընդհանուր սպասարկման սրահից և միևնույն վայրում համատեղել սպասարկումը և Ամերիա խմբի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները: Պրեմիում հաճախորդները կարող են տեղում ստանալ մանրամասն խորհրդատվություն բոլոր բանկային ծառայությունների վերաբերյալ և իրականացնել ցանկացած բանկային գործառնություն, ներառյալ կանխիկով գործարքները:
 
Պրեմիում հաճախորդների համար մշակվել են մի շարք արտոնություններ և հատուկ սակագներ` Բանկի և գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների համար:
 

 

Թարմացված է առ 08.12.2010 թ., 17:56
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: