HERE AND BEYOND
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2010թ. տարվա լավագույն բանկ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը “Financial Times” հեղինակավոր կազմակերպության  “The Banker” ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի  2010թ. “Տարվա լավագույն բանկ” մրցանակին:

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ “The Banker” ամսագրի 2010թ. “Տարվա լավագույն բանկ” 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը կազմակերպությունների մասնակցության թվաքանակի մեծությամբ  աննախադեպ էր իր պատմության մեջ, ինչը վկայում է այն մասին, որ “The Banker”-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 500 կազմակերպություն:
 
 Ինչպես նշեցին մրցույթի կազմակերպիչները, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` Բանկի զարգացման տեմպերը,  ծառայությունների լայն տեսականին` սկսած սպառողական վարկերից մինչև ձեռքբերումների և միաձուլումների /M&A/ ծառայությունը, ակտիվների, շահույթի աճի տեմպերը, միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա,FMO-ից  /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/  85 մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը`հիմնականում ուղղված վերականգնվող էներգետիկայի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, ճկուն ռիսկային համակարգի շնորհիվ չաշխատող ակտիվների նվազագույն չափը, “Կասկադ” բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, նորարարությունը,  բանկային գործում առաջադիմական մոտեցումները:
 
Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.`  “Financial Times”-ի նախագահը:
Թարմացված է առ 03.12.2010 թ., 17:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: