HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջատար է ըստ բանկերի վերլուծության արդյունքների
Մամուլի կենտրոն

 

Երևան. Համաձայն բանկերի վերլուծության արդյունքների` Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Ըստ Արմինֆո գործակալության կողմից անցկացրած` ՀՀ բանկային համակարգի վերլուծության` 2010թ. 9 ամսվա արդյունքներով առաջին դիրքն առայժմ դատարկ է: Այն նախատեսված է բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատող ունիվերսալ բանկի հըամար: 2009թ. 4-րդ եռամսյակից սկսած` թափուր է մնում նաև երկրորդ տեղը: Սակայն երրորդ տեղը, որը դեռ 2010թ. երկրորդ եռամսյակում ազատ էր, այժմ զբաղեցնում է Ամերիաբանկը, որը նախորդ տարվա համեմատ բարձրացել է երեք հորիզոնականով: Ընդամենը երկու տարվա ընթացքում (2008թ. 3-րդ եռամսյակում 9-րդն էր) բանկն զգալի առաջընթաց է ապրել` փոքր բանկերի շարքից անցնելով միջին բանկերի շարքերը, ապա դառնալով առաջատարներից մեկը:  
 
Նշենք, որ սկսած 2009թ. 2-րդ եռամսյակից` բանկային համակարգի վերլուծությունում, ի լրումն նախկինում հաշվի առնվող ընդհանուր կապիտալին, ակտիվներին, ընդհանուր վարկային ներդրումներին, տնտեսությանը տրված վարկերին, պետական արժեթղթերում ներդրումներին, պարտավորություններին, ներգրավված միջոցներին և չբաշխված շահույթին (2010թ. 9 ամսվա շահույթը) այս անգամ Արմինֆոյի վերլուծաբանները ներառել են նաև բանկերի դիրքերն ըստ լորո և նոստրո հաշիվների, ֆիզիկական անձ հաճախորդներին տրված վարկերի, ցպահանջ պարտավորությունների, ժամկետային ավանդների, ներգրավված և տեղաբաշխված միջբանկային վարկերի և ավանդների: Նշենք, որ սա քանակական վերլուծություն է, որը ցույց է տալիս բացառապես այս կամ այն բանկի ակտիվության աստիճանը տարբեր հատվածներում, այլ ոչ թե բանկի գործունեության որակը, և չի կարող հիմք հանդիսանալ ներդումային որոշումների ընդունման համար: Ըստ վերլուծության` 2010թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով երեք բանկեր զիջել են իրենց դիրքերը, մինչդեռ յոթ բանկերի դիրքերը մնացել են անփոփոխ: Չորրորդ հորիզոնականը կիսեցին երկու բանկ` ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և ՎՏԲ-Հայաստան բանկը: Առաջինը տարեկան կտրվածքով պահպանել է իր դիրքը, մինչդեռ երկրորդը երկու հորիզոնականով բարձրացել է: Հինգերորդ հորիզոնականը կիսել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (մեկ հորիզոնականով հետընթաց է ապրել տարեկան կտրվածքով) և Արդշինինվեստբանկը (նախորդ տարվա համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով):
 
Հայբիզնեսբանկը, որն անցյալ տարի յոթերորդն էր, այժմ զբաղեցնում է վեցերորդ դիրքը, իսկ Յունիբանկը (նախորդ տարի վեցերորդը) իջել է յոթերորդ հորիզոնական: Ութերորդ դիրքում հաստատվել է Կոնվերս Բանկը: Իններորդ հորիզոնականը մնում է թափուր: Առէքսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը (տարեկան աճ երեք հորիզոնականով) և Արցախբանկը (տարեկան աճ մեկ հորիզոնականով) կիսում են տասներորդ տեղը:
 
Տասնմեկերորդ հորիզոնականում են գտնվում երեք բանկեր` Հայէկոնոմբանկը, Արարատբանկը և Ինեկոբանկը: Ընդ որում, տարեկան կտրվածքով Հայէկոնոմբանկը զիջել է իր դիրքերը մեկ հորիզոնականով, մինչդեռ Արարատբանկը երկու, իսկ Ինեկոբանկը` մեկ քայլ վեր է բարձրացել: Տասներկուերորդ դիրքում է Անելիք Բանկը: Հաջորդ հորիզոնականն ազատ է: Անցյալ տարվա տասնութերորդ դիրքից տասնչորսերորդ դիրքում է հայտնվել Մելլաթ Բանկը:
Տասնհինգերորդ հորիզոնականում է Արմսվիսբանկը: Իր դիրքերը տասնվեցերորդ հորիզոնականում պահպանել է Զարգացման Հայկական Բանկը (ADB): Տասնյոթերորդ հորիզոնականը կիսում են Բիբլոս Բանկ Հայաստանը (տարեկան կտրվածքով իջել է երկու հորիզոնականով) և Պրոմեթեյ Բանկը (պահպանել է իր դիրքերն անցյալ տարվա համեմատ): Անցյալ տարվա տասնիններորդ դիրքից տասնութերորդն է բարձրացել Պրոկրեդիտ Բանկը, որը բանկային շուկա ներխուժեց 2008թ. փետրվարին: Նրա նախկին դիրքն առայժմ ազատ է: Վարկանիշը դարձյալ եզրափակում է ԲՏԱ Բանկը, որը 2010թ. 2-րդ եռամսյակում զբաղեցնում էր տասնիններորդ, իսկ 2008թ. 3-րդ եռամսյակում` տասնութերորդ հորիզոնականը: 
Թարմացված է առ 01.12.2010 թ., 10:21
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: