|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը դարձել է մինի-ֆուտբոլի ԲՄՖ ԼԻԳԱ-ի IX-րդ առաջնության չեմպիոն
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Հերթական անակնկալն Ամերիաբանկի կողմից` Ամերիաբանկի մինի-ֆուտբոլի թիմը դարձել է ՀՀ բանկերի, վարկային և այլ ֆինանսաբանկային կազմակերպությունների միջև կազմակերպված մինի-ֆուտբոլի ԲՄՖ ԼԻԳԱ-ի IX-րդ առաջնության չեմպիոն: Սկսած 2006թ.-ից, http://www.banker.am / բանկային ինտերնետային պորտալը, "Մենք մեր մասին" ամսագիրը կազմակերպում են մինի-ֆուտբոլի սիրողական առաջնություններ ՀՀ բանկերի, վարկային և այլ ֆինանսաբանկային կազմակերպությունների համար:
Ամերիաբանկի թիմը, որն ունի ընդամենը մեկ տարվա պատմություն, լավագույն ձևով հանդես եկավ մինի ֆուտբոլի ԲՄՖ ԼԻԳԱ-ի IX-րդ առաջնությունում, որը մեկնարկել էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին:
Եզրափակիչ խաղում Ամերիաբանկի ֆուտբոլիստները մրցակցության դուրս եկան ՀՀ ԿԲ-ի թիմի հետ: Հետաքրքիր ու լարված պայքարում անցած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3: Խաղի ճակատագիրը որոշվեց 11 մետրանոց հարվածների միջոցով, որում Ամերիաբանկի ֆուտբոլիստները դուրս եկան հաղթող:
Ավանդական դարձած մինի ֆուտբոլի առաջնությունները նպաստում են ՀՀ բանկերի, վարկային և այլֆինանսաբանկային կազմակերպությունների աշխատակիցների մերձեցմանը, նրանց առողջ ապրելակերպի ամրապնդմանը, ակտիվ հանգստի լավագույն ձևով կազմակերպմանը:
Թարմացված է առ 22.11.2010 թ., 18:17
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|