|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը կազմակերպել է ֆակտորինգային ծառայության վերաբերյալ սեմինար պարապմունք
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին “Կոնգրես” հյուրանոցում կազմակերպել է դասական ֆակտորինգի ծառայության վերաբերյալ սեմինար պարապմունք` տնտեսության տարբեր ոլորտների գործարարների մասնակցությամբ: Սեմինար պարապմունքի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել ծառայության կարևորությունն ու առավելությունները ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում, լուսաբանել ծառայության պայմանները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն: Մասնակիցները ներկայացնում էին գործունեության ամենատարբեր ուղղություններ` շինարարություն, բեռնափոխադրում, դեղագործություն, գովազդ և այլն:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան Ամերիաբանկի դասական ֆակտորինգի նոր ծրագրին, (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում), որի ներքո Բանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան 14%-ից, ֆինանսավորումը` ՀՀ դրամով: Ամերիաբանկը հայտնեց իր պատրաստակամությունը` քննարկելու առաջարկություններ հրապարակված ցուցակը համալրելու վերաբերյալ:
Սեմինարն անցավ բուռն քննարկումների պայմաններում:
Ի նկատի ունենալով հաճախորդների օրեցօր աճող հետաքրքրությունն առաջարկվող դասական ֆակտորինգի նոր ծրագրի նկատմամբ, ինչպես նաև հեռախոսազանգերով բազում հարցադրումները` Ամերիաբանկը նախատեսել է շարունակել սեմինար պարապմունքները` կազմակերպելով դրանք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, շաբաթական երկու օր` երեքշաբթի և հինգշաբթի օրերին:
Թարմացված է առ 22.11.2010 թ., 9:24
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|