|
|
HERE AND BEYOND
|
|
|
Երևանում վերականգնվում են կանաչապատ տարածքները
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
«100 տարին միայն սկիզբն է» կարգախոսի ներքո «Ամերիաբանկ» ՓՆԸ-ն նոյեմբերի 13-ին ծառատունկ էր կազմակերպել Երևանի Նոր Նորք թաղամասում՝ եկեղեցուն հարող տարածքում: Միջոցառմանը մասնակցել են «Ամերիա» խմբի աշխատակիցները, ինչպես նաև Armenia Tree Project հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
«100 տարի, 100 ծառ» այսօրվա կարգախոսն այն անակնկալների մի մասն է միայն, որ «Ամերիաբանկը» մտադիր է մատուցել մինչև տարեվերջ»,-ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմինե Ղազարյանը: Նա նշել է, որ միջոցառումն ուղղված էր դեռևս բավականին երիտասարդ կոլեկտիվի համախմբմանը՝ հավելելով, որ առջևում անակնկալները շատ են, դրանք կկրեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական բնույթ:
Իր հերթին Armenia Tree Project բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նավասարդ Դադյանը ողջունել է ծառատունկին միանալու բանկի նախաձեռնությունը: Ըստ նրա, տարիներ առաջ այս վայրը ծառաշատ էր, սակայն 90-ականներին ծառեռը գրեթե ամբողջությամբ հատվեցին: «Սա շատ լավ առիթ էր ծառեր տնկելու և տարածքը բարեկարգելու համար»,-ասել է նա:
Թարմացված է առ 15.11.2010 թ., 17:27
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|